Փաշինյանը կմեկնի Սլովակիա, նա ընդունել է Ֆիցոյի հրավերը
Հունիսի 17, 2025

Փաշինյանը կմեկնի Սլովակիա, նա ընդունել է Ֆիցոյի հրավերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հրավերով կմեկնի Սլովակիա։ Այս մասին նա այսօր հայտարարեց Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Ֆիցոյին ինձ ուղղված հրավերի համար և ես ուրախությամբ ընդունում եմ այդ հրավերը։ Մենք արդեն հասցրեցինք պայմանավորել, որ այցը ինչ որ առումով կլինի շարունակությունն այսօրվա այցի, որպեսզի կրկին անդրադառնանք օրակարգային հարցերին»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը նշեց, որ Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը չնայած լայն է, բայց վարչապետ Ֆիցոյի առաջարկով նրանք վերցրել են մի քանի առաջնորդող ուղղություններ և, կենտրոնանալով դրանց վրա, փորձելու են նոր հնարավորություններ բացել երկկողմ հարաբերությունների համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»

Շոյգուն Պուտինի հատուկ հանձնարարությամբ Փհենյանում է