Ձորի ռեստորաններից կլկլոց չպիտի լսվի. Ավինյան
Հունիսի 17, 2025

Ձորի ռեստորաններից կլկլոց չպիտի լսվի. Ավինյան

Հունիսին բավականի բուռն միջոցառումներով լի օրեր են սպասվում։ Ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանության ծառայությանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, բալետային փառատոնի օրերին, դրանից առաջ սկսել աշխատանքներ տվյալ հատվածում գտնվող ռեստորաների հետ, որպեսզի «Բոլշոյ» թատրոնի ներկայացման ժամանակ այդ հարթակից բարձրաձայն կլկլոցները չլսենք։ Ցանկալի է, որ մի փոքր բոլորն այդ օրերին համեստ չափի մեջ լինեն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մայիսի 31-ին և հունիսի 1-ին «Զանգակ» գրատան համագործակցությամբ Անգլիական այգում տեղի կունենա «Երբ գիրքը տոն է» խորագրով մանկական գրքի փառատոնը։ Այս մասին այսօր՝ մայիսի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց  

«Հունիսի 1-ին ժամը 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ» մեգանախագիծը, որի ժամանակ պատանի երաժիշտները ելույթ կունենան օպերայի հայտնի աստղերի հետ»,-ասաց Գոշ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ միջացառմանը ելույթ կունենան նաև Օպերային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը։

Նրա տեղեկացմամբ հունիսի 6-ին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը կկայանա «Արամ Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների» 46-րդ ստուգատես-փառատոնը։

«Հունիսի 6-ին կմեկնարկի «Երևան» բալետային միջազգային երրորդ փառատոնը, Երևան են ժամանելու բալետային ոլորտի առաջատար թատրոնները՝ Ռուսաստանի «Բոլշոյ» և «Մարիանյան» բալետի թատրոնները, որոնք ելույթ կունենան բացօթյա ձևաչափով»,-ասաց մշակույթի վարչության պետը։

Այդ նպատակով Թումանյանի այգում կկառուցվի օպերային թատրոնի բեմին մոտարկված մեծ բեմահարթակ։

Հունիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեր օրերի ամենանշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը պատվիրել է Երևանի քաղաքապետարանը»,-հայտնեց Գոռ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ դրա շրջանակներում Երևան է ժամանելու աշխարհահռչակ կոմպոզիտոր Վիչեցիո Լամանին։

Հունիսի 9-ին և 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանտ Պետերբուգի «Մարիանյան թատրոնի» ելույթը։

Հունիսի 6-ից 8-ը Երևան Քաղաքում տեղի կունենա «Գինու օրերը»»,- հայտնել է Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»

Շոյգուն Պուտինի հատուկ հանձնարարությամբ Փհենյանում է