Հայաստանը «պետք» է հստակ դիրքորոշում արտահայտի` երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները» կկարողանան վերադառնալ իրենց «հայրենի հողերը». այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա բողոքել է, որ հայ հասարակության մեջ մնում է «խորը ատելությունը թյուրք ժողովուրդների նկատմամբ», պահպանվում են Մեծ Հայաստանի «երազանքները», իսկ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ «տարածքային պահանջները» արձանագրված են երկրի Սահմանադրության մեջ։
«Հայաստանը պետք է հրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից և քայլեր ձեռնարկի ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը վերականգնելու և պաշտպանելու համար»,- ասել է նա։