Ռուսաստանը, ենթադրաբար, մշակում է միջուկային զենք կրելու ունակ արբանյակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարների համատեղ հայտարարությանը ։
«Ռուսաստանը շարունակում է հատուկ ուշադրություն դարձնել ռազմավարական և այլ միջուկային զենքի արդիականացմանը և զարգացմանը։ Ռուսաստանը նաև մշակում է նոր արբանյակ, որը նախատեսված է միջուկային զենք կրելու համար՝ որպես հակաարբանյակային հնարավորություն», - ասվում է փաստաթղթում։