Երևանի Օղակաձև այգու 4-րդ գոտում գտնվող «Արարատ» թենիսի մարզական ակումբում տեղի է ունենում «TENNIS EUROPE JUNIORS TOUR U12 ROSA PRUDNIKOVA CUP» միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարը, որին մասնակցում են ավելի քան քառասուն պրոֆեսիոնալներ ԱՄՆ-ից, Թունիսից, Հունաստանից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Հայաստանից:
Մրցաշարը համարվում է 2-րդ կատեգորիայի մրցաշար և մարզիկների միջև պայքար է ընթանում միջազգային վարկանիշների համար:
Այժմ Թենիս Եվրապայի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հովանու ներքո տեղի է ունենում մրցաշարի արդյունքների ամփոփման՝ մեդալների և գավաթների բաշխման արարողությունը: