Հնդկաստանի զինված ուժերին հանձնարարվել է արձագանքել Պակիստանի գործողություններին
Մայիսի 12, 2025

Հնդկաստանի զինված ուժերին հանձնարարվել է արձագանքել Պակիստանի գործողություններին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է երկրի զինված ուժերին վճռականորեն արձագանքել Պակիստանի կողմից ձեռնարկվող ցանկացած թշնամական գործողության: Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Հրետանին կպատասխանի», – կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերել աղբյուրը։

Գործակալության տվյալներով՝ «Սինդուր» գործողությունը դեռևս ավարտված չէ։ «Եթե նրանք կրակեն, մենք էլ կկրակենք, եթե հարձակվեն, մենք էլ կհարձակվենք», – PTI-ին ասել է աղբյուրը։ «Մենք գտնվում ենք նոր իրավիճակում, աշխարհը պետք է ընդունի դա։ Պակիստանը պետք է ընդունի դա»։

Հնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին չորս օրերի ընթացքում Պակիստանը պարտվել է Հնդկաստանին հակամարտության բոլոր փուլերում։ «Պակիստանի ավիաբազաներին մեր հարվածներից հետո Պակիստանը հասկացավ, որ ինքը այս լիգայում չէ։ Հնդկաստանը հստակ ազդանշան է տվել, ոչ ոք անվտանգ չէ», – ասել է գործակալության աղբյուրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

1 միլիոն դոլար արժողությամբ թռչող մեքենան շուկայում կհայտնվի 2026 թվականին

Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայության ընտրության երեք տարբերակ

Բրազիլիան նույնպես առաջարկել է միջնորդ դառնալ Ուկրաինայի հարցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ

Պուտինը կմեկնի Թեհրան

Մայիսի 12-17-ը «Արարատ» թենիսի ակումբում կկայանա Tennis Europe-ի մինչև 12 տարեկանների` Ռոզա Պրուդնիկովայի անվան միջազգային հուշամրցաշարը

Արաղչին «ավելի լուրջ և անկեղծ» է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը

Ռուսաստանի ԶՈւ-ն Կուրսկի մարզում HIMARS է ոչնչացրել

Վտանգված է Եվրոպայի ապագան․ Reuters

ԱՄՆ-ն ու Չինաստանն ավարտել են առևտրային բանակցությունները

Թրամփի հրամանագրով ԱՄՆ-ում կտրուկ կնվազեն դեղերի գները

ՈւՂԻՂ․ Էդգար Ղազարյանն ԱԺ-ում քննարկում է Փաշինյանի իմպիչմենտին վերաբերող հարցեր

Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը պահպանվում է. կողմերը կքննարկեն հետագա քայլերը

Անհետ կորած Տիգրանի հայրն առավել հավանական է համարում երեխային գողանալու տարբերակը. Տեսանյութ

Երևանի Պուշկինի դպրոցում դաս չկա. ծնողները ակցիայից հետո հավաքվել են ԿԳՄՍՆ մոտ