Print this page

Չինաստանը Հնդկաստանին եւ Պակիստանին կոչ է անում զերծ մնալ իրավիճակն ավելի բարդացնող գործողություններից

By Մայիսի 07, 2025 43

Չինաստանը հորդորում է Հնդկաստանին եւ Պակիստանին պահպանել հանգստություն եւ զսպվածություն եւ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են ավելի բարդացնել իրավիճակը, չորեքշաբթի ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, տեղեկացրել է «Սինհուան»։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Չինաստանն ափսոսում է Հնդկաստանի ռազմական գործողության համար եւ անհանգստացած է ընթացիկ զարգացումներով։

Հնդկաստանը եւ Պակիստանը հարեւաններ են եւ միշտ կլինեն, եւ նրանք երկուսն էլ Չինաստանի հարեւաններն են, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ նշելով, որ Չինաստանը դեմ է ահաբեկչության բոլոր ձեւերին:

«Մենք կոչ ենք անում Հնդկաստանին եւ Պակիստանին առաջնահերթությունը տալ խաղաղությանը եւ կայունությանը, պահպանել սառնարյունություն եւ զսպվածություն, խուսափել գոծողություններից, որոնք էլ ավելի կբարդացնեն իրավիճակը»,- հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 07 Մայիսի 2025 13:02

Latest from Live24