Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները
Հունիսի 17, 2025

Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ՝ օգնելու մարել նախօրեին Շահիդ Ռաջաի նավահանգստում բռնկված հրդեհը։ Այս մասին կիրակի՝ ապրիլի 27-ին, հայտնել են ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները, գրում է kp.ru-ն։

 

Հիշեցնենք, որ Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Մինչդեռ տուժածների թիվը 1,139 է:

«Միջադեպը տեղի է ունեցել Շահիդ Ռաջաի նավահանգստի տարածքում պահվող մի քանի բեռնարկղերի պայթյունի հետևանքով: Ներկայումս մենք տարհանում և վիրավորներին տեղափոխում ենք բժշկական կենտրոններ», - BBC-ի փոխանցմամբ՝ պետական ​​հեռուստատեսությանը հայտնել է ճգնաժամային կառավարման տեղական պաշտոնյան:

Իրանի Առողջապահության նախարարությունը Հորմոզգան նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ մարդկանց խնդրելով մնալ տանը, փակ պահել պատուհանները և կրել դիմակներ։

Պաշտոնապես երկրի իշխանությունները չեն ասում, թե կոնկրետ ինչ է եղել պայթած բեռնարկղերում։ Սակայն New York Times-ի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող աղբյուրը հայտնել է, որ նավահանգստում նատրիումի պերքլորատով բեռնարկղեր են պայթել: Այս նյութն օգտագործվում է պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ԱԹՍ-ներ է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից

Իսրայելի ՀՕՊ համակարգերը սկսել են հարվածել հենց իրենց քաղաքին՝ Թել Ավիվին․ Վիդեո

Իսրայելում CNN-ն ու YouTube-ը դադարեցրել են բոլոր հեռարձակումները․ Ոչ ոք չպետք է տեսնի, թե ինչ է անում Իրանը Իսրայելի հետ այս գիշեր

Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցնում Հայֆային և Թել Ավիվին

Գերմանիան տարհանում է իր քաղաքացիներին Իսրայելից

Իրանից Իսրայելի հրթիռակոծության նոր ալիքն սկսվել է

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն արդեն սկսվել և կշարունակվի մինչև լուսաբաց․ ԻՀՊԿ ներկայացուցիչ

«Իսլամական Հանրապետությունը, Ամենակարողի թույլտվությամբ, կհաղթի սիոնիստական ​​ռեժիմին»․ Խամենեի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները

Թրամփը չի առարկում G7-ին Չինաստանի միանալուն

Մասկը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ում դեֆոլտի ռիսկի մասին

Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը

Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան

«Հայաստան» խմբակցության հրապարակված ստորագրությունների ցուցակը նպատակ է ունեցել խաբել, մոլորեցնել ժողովրդին․ Նարեկ Մալյան

Իրանը չի հաղթի այս պատերազմում․ Թրամփ