Ապրիլի 23-ին Լոնդոնում բանակցություններ կմեկնարկեն հրադադարի շուրջ. Զելենսկի
Հունիսի 17, 2025

Ապրիլի 23-ին Լոնդոնում բանակցություններ կմեկնարկեն հրադադարի շուրջ. Զելենսկի

Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ապրիլի 23-ին կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո X սոցիալական հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Արդեն այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում։ Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ. մենք պատրաստ ենք շարունակել շարժվել հնարավորինս կառուցողական կերպով, ինչպես արել ենք նախկինում՝ անվերապահ հրադադարի հասնելու համար՝ հետագայում իրական և տևական խաղաղության հաստատմամբ», – գրել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել իր երկրին օգնող բոլոր գործընկերներին:

«Անվերապահ հրադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը ցույց տվեց, որ հենց Ռուսաստանի գործողություններն են պատճառ հանդիսանում, որ պատերազմը ձգձգվի», – նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Քիր Սթարմերի հետ քննարկել է նաև «համատեղ աշխատանքը եվրոպական անվտանգության ձևաչափերում»։

Ուկրաինական «Պրավդա» պարբերականի տեղեկացմամբ՝ Լոնդոնում կայանալիք հանդիպումը կլինի երկրորդը Փարիզից հետո, որտեղ ԱՄՆ-ն, Ուկրաինան և նրանց եվրոպացի դաշնակիցները կքննարկեն ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հասնելու շուրջ ամերիկյան ծրագիրը:

Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի՝ լոնդոնյան բանակցություններին Ուկրաինայի պատվիրակությունը կներկայացնեն չորս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Աղբյուրի համաձայն՝ Միացյալ Նահանգների կողմից Մեծ Բրիտանիա կմեկնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը և Քիթ Քելոգը։ Իսկ եվրոպական երկրներից ներկա կլինեն արտգործնախարարները և ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։

Ապրիլի 20-ին Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր հրադադարի նոր ձևաչափ։ Այն նախատեսում է առնվազն 30 օրով հրաժարվել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հեռահար հարվածներից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»

Շոյգուն Պուտինի հատուկ հանձնարարությամբ Փհենյանում է