Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը
Հունիսի 17, 2025

Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը

Իսրայելը չի բացառում առաջիկա ամիսներին հարվածներ հասցնելն Իրանի միջուկային օբյեկտներին, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որ Վաշինգտոնը դեռևս պատրաստ չէ աջակցել նման գործողության։ Ինչպես տեղեկացնում է  Reuters-ը, այս մասին հայտնում են խնդրին մոտ կանգնած աղբյուրները։

Իսրայելի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք։ Վարչապետ Նեթանյահուն, իր հերթին, պնդում է, որ Իրանի հետ ցանկացած բանակցություն պետք է հանգեցնի նրա միջուկային ծրագրի ամբողջական լուծարմանը։

Միաժամանակ, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ երկու կողմերը կքննարկեն Թեհրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանական հրթիռները հարվածում են իսրայելական նշանակետերին

Իսրայելը կրկին հրթիռակոծվում է․ Հայֆայից մինչև Թել Ավիվ տագնապի ազդանշաններ են հնչել

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը