Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով
Հունիսի 17, 2025

Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով

ԱՄՆ վարչակազմը կարող է Չինաստանից ներմուծվող ապրանքները հարկել 245%-ի չափով մաքսատուրքերով՝ երկու երկրների միջև առևտրային հակամարտության սրման ֆոնին։

Այս  մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ հիշեցվում է, որ ապրիլի սկզբին նախագահ Դոնալդ Թրամփը 10%-ի չափով մաքսատուրքեր է սահմանել բոլոր երկրների համար և անհատական ​​բարձրացված մաքսատուրքեր այն պետությունների համար, «որոնց հետ ԱՄՆ-ն ունի ամենամեծ առևտրային դեֆիցիտը»։

Այդ կերպ նախագահը ցանկացել է «հավասարեցնել խաղի պայմանները և ապահովել Ամերիկայի ազգային անվտանգությունը»։ Հետագայում, ըստ Սպիտակ տան, աշխարհի ավելի քան 75 երկիր «արդեն բանակցություններ են սկսել» Վաշինգտոնի հետ՝ իրավիճակը կարգավորելու և «նոր առևտրային համաձայնագրեր կնքելու նպատակով»։

«Այդ քննարկումների ֆոնին անհատական մաքսատուրքերի սահմանումը դադարեցվել է (բոլոր երկրների համար), բացառությամբ Չինաստանի, որը ձեռնարկել է պատասխան միջոցներ: Իր պատասխան գործողությունների պատճառով Չինաստանին այժմ սպառնում են մինչև 245%-ի չափով մաքսատուրքեր ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար», – ասված է հայտարարության մեջ:

Սպիտակ տունը միջոցների խստացման մասին հստակ մանրամասներ չի հայտնել:

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 185 երկրներից և տարածքներից արտադրանքի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ 10% բազային մաքսատուրքերն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, անհատականները՝ ապրիլի 9-ին։ Այնուհետև ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերի գործողությունը, որոնք փոխադարձության սկզբունքով սահմանվել են  մի շարք երկրների և տարածքների նկատմամբ։ Սպիտակ տանը պարզաբանել են, որ դադարը կապված է առևտրային բանակցությունների հետ, որոնց ընթացքում կգործի 10%-ի չափով բազային մաքսատուրքը։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը բարձրացրել է չինական արտադրանքի մաքսատուրքերը մինչև 125%։ Հաշվի առնելով ավելի վաղ 20%-ի չափով սահմանված  մաքսատուրքերը Կանադայի, Չինաստանի և Մեքսիկայի նկատմամբ՝ Չինաստանից ապրանքների նկատմամբ ընդհանուր մաքսատուրքերն այժմ հասնում են 145%-ի:Ի պատասխան՝ Չինաստանն ԱՄՆ-ի նկատմամբ սահմանել է 125% մաքսատուրքեր։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը կրկին հրթիռակոծվում է․ Հայֆայից մինչև Թել Ավիվ տագնապի ազդանշաններ են հնչել

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»