Սպիտակ տունն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը
Հունիսի 17, 2025

Սպիտակ տունն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է կիսով չափ կրճատել ԱՄՆ պետքարտուղարության բյուջեն, կրճատել դիվանագետների և դեսպանատների թիվը, ինչպես նաև դադարեցնել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը։ Այս մասին հաղորդել են Reuters և The Associated Press գործակալությունները:

Նրանք վկայակոչում են ԱՄՆ վարչաբյուջետային վարչության (Office of Management and Budget, OMB) փաստաթուղթը Պետքարտուղարության 2026 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ, այսինքն՝ 2025 թ. հոկտեմբերի 1-ից: Ֆինանսավորումը պլանավորվում է կրճատել 50%-ով կամ շուրջ 30 միլիարդ դոլարով:

Reuters-ի տվյալներով՝ Սպիտակ տունն առաջարկում է փակել արտասահմանում ԱՄՆ-ի 10 դեսպանատուն և 17 հյուպատոսություն, հիմնականում՝ Աֆրիկայում և Եվրոպայում։ Կրճատումները կվերաբերեն ոչ միայն Պետքարտուղարությանը, այլև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), որի գործառույթները փոխանցվել են արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Ըստ AP-ի՝ փաստաթուղթը նաև ենթադրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորման դադարեցում, արտասահմանյան օգնության կիսով չափ կրճատում, արտերկրում առողջապահության ֆինանսավորման դադարեցում, բացառությամբ ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի համար տրամադրվող փոքր գումարների:

Գործակալությունը նշում է, որ փաստաթուղթը կրում է նախնական բնույթ և, ամենայն հավանականությամբ, չի հաստատվի ո՛չ Պետքարտուղարության, ո՛չ ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որը պետք է հաստատի 2026 թ. պետ​​բյուջեն։

ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու առաջարկի մասին գրել է նաև The New York Times թերթը, որը նույնպես ծանոթացել է փաստաթղթին։ Նրա վարկածով՝ նաև առաջարկվում է կրճատել միջազգային խաղաղապահ գործողություններին աջակցությունը, դադարեցնել արտերկրում իրականացվող բոլոր կրթական և մշակութային ծրագրերը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանական հրթիռները հարվածում են իսրայելական նշանակետերին

Իսրայելը կրկին հրթիռակոծվում է․ Հայֆայից մինչև Թել Ավիվ տագնապի ազդանշաններ են հնչել

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը