Նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպում. ինչ են խոսում Կրեմլում
Հունիսի 17, 2025

Նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպում. ինչ են խոսում Կրեմլում

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա, սակայն համապատասխան պահին, և դրան անհրաժեշտ է ն նախապատրաստվել, ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահներն արտահայտել են իրենց քաղաքական կամքը, որ հանդիպումը պետք է կայանա, այդ թվում՝ դա արել են հրապարակավ։ Բայց դա տեղի կունենա համապատասխան պահին, դրան պետք է պատրաստվել», – ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Պեսկովի խոսքով՝ այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթանում է նվազագույն փոխվստահության մթնոլորտի վերականգնման գործընթաց, հարաբերությունները զրոյից վերակենդանացնելը շատ դժվար է, դա լարված ջանքեր է պահանջում։

«Երկար ճանապարհը բաղկացած է փոքր քայլերից՝ թեկուզ նվազագույն փոխվստահության մթնոլորտի վերստեղծման, փոխադարձ վստահության ամրապնդման համար։ Դա այն է, ինչով հիմա զբաղվում են», – ասել է նա։

Նա նաև ընդգծել է, որ այսպես թե այնպես Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը, անշուշտ, լրացուցիչ քայլ էր Պուտինի և Թրամփի հանդիպման համար:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի և հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանի շենքում: Հանդիպումը տևել է 4,5 ժամ, քննարկվել ենուկրաինական կարգավորման ասպեկտները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը կրկին հրթիռակոծվում է․ Հայֆայից մինչև Թել Ավիվ տագնապի ազդանշաններ են հնչել

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»