ԱՄՆ-ն կարող է կրճատել Եվրոպայում տեղակայված զորքերի թիվը. Թրամփ
Մայիսի 01, 2025

ԱՄՆ-ն կարող է կրճատել Եվրոպայում տեղակայված զորքերի թիվը. Թրամփ

ԱՄՆ-ն չի բացառում Եվրոպայում տեղակայված զորքերի թիվը կրճատելու հարցը։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահին հարց են ուղղել՝ արդյոք նա պլանավորում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Եվրոպայում։

«Հնարավոր է: Այսինքն, դա կախված է (խմբ.՝ իրավիճակից): Մենք վճարում ենք Եվրոպայում զինվորականների համար: Մենք մեծ փոխհատուցում չենք ստանում։ Նույնն է Հարավային Կորեայի դեպքում: Այնպես որ, դա կլինի այն թեմաներից մեկը, որը մենք կքննարկենք: Դա առևտրի հետ կապված չէ, բայց ես կարծում եմ, որ մենք այն կդարձնենք դրա (խմբ.՝ առևտրային բանակցությունների) մաս, քանի որ դա տրամաբանական է։ Վատ չէր լինի այդ ամենը ամբողջացնել յուրաքանչյուր երկրի համար մեկ փաթեթում», – ասել է նա հրամանագրերի ստորագրման արարողության ժամանակ, որը հեռարձակել է Forbes Breaking News-ը։

Թրամփը հավելել է, որ այս հարցի շուրջ բանակցություններում կներգրավվեն ամերիկյան իրավաբանական ընկերությունները, որոնց հետ ԱՄՆ իշխանությունները պայմանագրեր են կնքել, և որոնք ԱՄՆ-ն կներկայացնեն շատ ու շատ երկրների հետ հարաբերություններում: 

Պենտագոնն ապրիլի 9-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգները դեռ որոշում չի կայացրել Եվրոպայում ամերիկյան հետագա ռազմական ներկայության մակարդակի վերաբերյալ։

Ավելի վաղ NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Պենտագոնը դիտարկում է Արևելյան Եվրոպայից՝ Ռումինիայից և Լեհաստանից մինչև 10 000 զինվորականի դուրս բերելու հնարավորությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

ՌԴ-ն երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ

Մեծ Բրիտանիան զգուշացրել է Կիևին չկրկնել ողբերգական ճակատագիրը

Ասում են, թե Նիկոլի իմպիչմենտի գործընթաց սկսելն անլուրջ է. իսկ ի՞նչն է լուրջ. Նիկոլին սուր հարցեր տալն ու դրանց տակ մնա՞լը. Միհրան Հակոբյան

Ուկրաինան և Արևմուտքը հիանալի հասկանում են, թե ումն է Ղրիմը. ՌԴ ԱԳՆ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Մատուցողուհուց մերժում ստանալով ծեծել է նրան, դանակ հանել, շշով հարվածել հացատան տնօրենին

5 մագնիտուդով երկրաշարժ Իրանում, կան տուժածներ

Կանանց տեսակներն ու բնավորությունն ըստ կրծքերի կառուցվածքի

Հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Վիտալի Բալասանյանը դիմել է Պուտինին

Ձեզ համար հետեւանքներ կլինեն. Դուք լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինված ուժերը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն սկսել է արդիականացնել իր բանակը․ WSJ

ԱՄՆ սենատորները պատրաստում են ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցներ, եթե Պուտինի հետ բանակցությունները չկայանան

Թրամփը սկսել է զենք վաճառել Ուկրաինային

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է