Չինաստանի պատվիրակությունը չի բարձրացրել «Զանգեզուրի միջանցքի» հարցը Բաքվում
Մայիսի 02, 2025

Չինաստանի պատվիրակությունը չի բարձրացրել «Զանգեզուրի միջանցքի» հարցը Բաքվում

Չինաստանի պատվիրակությունը Բաքվում չի բարձրացրել և չի քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իսկ ԶԼՄ-ներում այդ հարցի վերաբերյալ հայտնված հայտարարությունները կեղծ են և ոչ հավաստի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակումներ էին տարածել, որոնցում պնդում էին, որ Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոն Բաքվում կայացած համաժողովում իբր հայտարարել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկման ռազմավարական կարևորության մասին։

Մին Չենը հաստատեց, որ չինական պատվիրակությունն իսկապես մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Չինաստան. ռազմավարական գործընկերություն, համախմբում և համագործակցության խթանում գլոբալ հարավում» համաժողովին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում դրա ակտիվ զարգացմանը վերաբերող հարցեր։

«Պեկինը խիստ հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությունն և տարածքային ամբողջականությունը հարգելու դիրքորոշմանը։ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են, և մենք կարծում ենք, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով», – ասաց դիվանագետը։

Նա ընդգծեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Չինաստանի կողմից առաջմղվող «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը կոչված է խթանելու խաղաղությունն ու զարգացումը։ Պեկինը, վստահեցրեց Մին Չենը, հարգում է տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի ինքնիշխան ընտրությունը և չի միջամտում ներքին գործերին։ Նա նաև նշեց, որ Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հարցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Հեղափոխությունից հետո վստահ էինք, որ բնակարան ենք ունենալու»․ Վանաձորի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

Հնարավոր չէ ապրել աշխարհում, որտեղ Իրանը միջուկային զենք ունի, Թեհրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից․ Պետդեպ

Հույս չունենաք․ Մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին. Արամ Սարգսյան

Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հռոմում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել են. Reuters

Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին միանալու մասին. հայտարարություն

Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Իսակովի պողոտայում մեքենան հայտնվել է մեծ փոսում

Թրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի օր

Ինգուշեթիայում վաճառված ձին 1 տարի անց վերադարձել է նախկին տիրոջ մոտ

ՌԴ օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվել

Զելենսկին շուտով կհեռանա նախագահի պաշտոնից․ Ռադայի պատգամավոր

Պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ․ Ֆինանսների նախարար

Առանձին վայրերում անձրևները հորդառատ կլինեն. եղանակի տեսություն