Երևանում որոշ դեսպանատների հաշվեկշռում հաշվառված մեքենաներ երթևեկում են մգեցված` խախտելով օրենքը
Մայիսի 02, 2025

Երևանում որոշ դեսպանատների հաշվեկշռում հաշվառված մեքենաներ երթևեկում են մգեցված` խախտելով օրենքը

Shamshyan.com. «Վերջին տարիներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը վարչական պատասխանատվության է ենթարկել մեծ թվով վարորդների, ովքեր երթևեկել են մգացված ապակիներով։

Հետաքրքիր է, որ պարեկների կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել օրենսդիր և գործադիր մարմինների, ուժային կառույցների, հյուպատոսական համարանիշներով երթևեկող այն վարորդները, որոնց ավտոմեքենաների ապակիները եղել են լուսաթափանցելիության խախտումով, այն է՝ մգացված։ Եթե օրենքը գործում է, ապա պետք է այն կիրառվի առանց խտրականության, իսկ չգիտես ինչու պարեկային ծառայությունը չի նկատում, որ Երևանում որոշ դեսպանատների հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներ երթևեկում են մգեցված ու եթե օրենքի առջև բոլորը հավասար են, ապա ինչո՞ւ է Պարեկային ծառայությունը աչք փակում նման երևույթի դեմ»։ 

Shamshyan.com-ը հաղորդում է․ «Մարտի 28-ին ԱՄՆ դեսպանատան հաշվեկշռում հաշվառված «Jeep Wagoneer» մակնիշի ավտոմեքենան երթևեկում էր մգացված ապակիներով ու այդպես նա Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերն անցնելով հասավ մինչև Երևան ու զարմանալի է՝ ոչ մի պարեկ չկանգնեցրեց նշված «Jeep Wagoneer»-ը ու վարորդին չենթարկեց վարչական պատասխանատվության։ Այս դեպքում պարեկային ծառայողը պետք է կանգնեցներ ավտոմեքենան, արձանագրեր այն և այդ մասին տեղեկացնեին Արտաքին գործերի նախարարության Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հռոմում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել են. Reuters

Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին միանալու մասին. հայտարարություն

Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Իսակովի պողոտայում մեքենան հայտնվել է մեծ փոսում

Թրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի օր

Ինգուշեթիայում վաճառված ձին 1 տարի անց վերադարձել է նախկին տիրոջ մոտ

ՌԴ օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվել

Զելենսկին շուտով կհեռանա նախագահի պաշտոնից․ Ռադայի պատգամավոր

Պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ․ Ֆինանսների նախարար

Առանձին վայրերում անձրևները հորդառատ կլինեն. եղանակի տեսություն

ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. եկել է ուղիղ բանակցությունների ժամանակը. Պետդեպ

Նոր երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Ուկրաինայում պատերազմը շուտով չի ավարտվի. Վենս