Վրաստանը վերականգնում է Սաակաշվիլու օրոք չեղարկված՝ «Հայրենիքի դավաճանություն» հոդվածը
Մայիսի 02, 2025

Վրաստանը վերականգնում է Սաակաշվիլու օրոք չեղարկված՝ «Հայրենիքի դավաճանություն» հոդվածը

Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի Քրեական օրենսգրքում «Հայրենիքի դավաճանություն» հոդվածը վերականգնելուն, որը չեղարկվել էր 2007 թվականին՝ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու օրոք։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Քրեական օրենսգրքում այս հոդվածի չեղարկումը թելադրված էր այն ժամանակվա իշխանությունների գիտակցմամբ, որ ապագայում պատասխանատվություն են կրելու հանցավոր գործունեության համար։

«Հայրենիքի դավաճանություն» հոդվածը նախատեսում է պատիժ՝ պաշտոնյաների կողմից հակասահմանադրական պայմանագրեր կնքելու, արտաքին անվտանգության ոտնձգության, պետական ​​գաղտնիքի հրապարակման, լրտեսության, դիվերսիայի, դավադրության կամ սահմանադրական կարգը տապալելու նպատակով ապստամբության համար։

Վրացական ընդդիմությունը կարծում է, որ Քրեական օրենսգրքում հոդվածի վերականգնումն իշխանություններին անհրաժեշտ է նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և նրա առաջնորդ Սաակաշվիլու դեմ հայտարարված դատական գործընթացի համար։ Այդ նպատակով խորհրդարանում արդեն իսկ ստեղծվել է ժամանակավոր քննիչ հանձնաժողով՝ նախկին իշխանությունների հանցավոր գործունեության փաստերը պարզելու համար։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 01 Ապրիլի 2025 17:13

Լրահոս

Ֆոտո

Հռոմում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել են. Reuters

Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին միանալու մասին. հայտարարություն

Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Իսակովի պողոտայում մեքենան հայտնվել է մեծ փոսում

Թրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի օր

Ինգուշեթիայում վաճառված ձին 1 տարի անց վերադարձել է նախկին տիրոջ մոտ

ՌԴ օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվել

Զելենսկին շուտով կհեռանա նախագահի պաշտոնից․ Ռադայի պատգամավոր

Պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ․ Ֆինանսների նախարար

Առանձին վայրերում անձրևները հորդառատ կլինեն. եղանակի տեսություն

ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. եկել է ուղիղ բանակցությունների ժամանակը. Պետդեպ

Նոր երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Ուկրաինայում պատերազմը շուտով չի ավարտվի. Վենս

ԱԱԾ-ն մտել է Ազգային արխիվ. թշնամու հետ համագործակցող խումբ են բացահայտել. 168․am