Դա խաղաղության խաչմերուկ չէ, տուպիկ է, որը Փաշինյանը վաճառում է հանրությանը. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Հունիսի 20, 2025

Դա խաղաղության խաչմերուկ չէ, տուպիկ է, որը Փաշինյանը վաճառում է հանրությանը. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Տեսականորեն, իհարկե, կարելի է հասնել խաղաղության, բայց այն ֆորմատով, որով այսօր են բանակցում, դա խաղաղություն չէ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ամենամեծ սխալներից մեկն այն է, որ դու Ադրբեջանի հետ բանակցում ես առանց միջնորդների և ըստ էության, այդ փաստաթղթերին երաշխավորող որևէ  պետություն կամ պետությունների միավորում չի լինելու: Ընդհանրապես, որևէ փաստաթուղթ չի զսպել որևէ պատերազմ: Պատերազմն իրականում զսպելու համար պետք են բանակցություններ, ստորագրված փաստաթղթեր ու պետք են երաշխավորներ, հատկապես, որ այսօր հավասար պայմաններում չենք: Ամենալավ երաշխավորն այն է, երբ դու ունես ուժեղ բանակ ու այնպիսի հնարավորությւոններ, որոնք արդեն իսկ մի զգալի մասով երաշխավորում են խաղաղությունը: Շատ դեպքերում պատերազմներն ինչո՞ւ չեն սկսում, որովհետև նաև պատերազմը սկսողի համար հետևանքները կարող են լինել ծանր: Կայուն խաղաղության համար ես որևէ գործոններ չեմ տեսնում, ի սկզբանե այս ֆորմատով պետք չէր բանկացել ու բանակցային գործընթացը պետք չէր հասցնել այս կետին: Մի թուղթ է բերելու, թմբկահարելու է, թե խաղաղություն եմ բերել, ու կապ չունի թե ինչ բովանդակություն է ունենալու այդ թուղթը, ժողովուրդն այն չի էլ կարդալու, քանի որ վերնագրերով ենք ապրում, տեղեկատվական դաշտն է այդպիսին: Նիկոլ Փաշինյանը սա փայլուն հասկանում է, դա իր մասնագիտությունն է, իր մասնագիտությւոնը դիվանագիտությունը չէ, խաղաղությունը չէ, պատերազմը չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտին՝ Քոչարյանն ասաց.

«Դա խաչմերուկ էլ չէ, այն ինչ-որ նկարել է, դա տուպիկ է, ամեն խաչմերուկում, այո տուպիկ է լինում, ինքը նկարել է տուպիկը, բայց հանրությանը վաճառում է, որպես խաչմերուկ: Երբ դու այդ ժեշտից կտրած պատկերը ցույց ես տալիս, դա մի հարց է, բայց երբ պաշտոնական հանդիպումների ժամանակ ցույց ես տալիս մարդկանց, որոնք բան են հասկանում, նրանց մոտ հարց է առաջանաում՝ սա մեզ հիմարի տե՞ղ է դնում, ընկալումը սա է:  Եթե սա քարոզչություն է, կարող եմ հասկանալ, բայց եթե դու լուրջ երկրների հետ բանակցություններում ինչ-որ նկարներ ես բերում, դա անլուրջ է և այդ մարդկանց նկատմամբ՝ անհարգալից մոտեցում»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի գործողության նպատակը չէ. Նեթանյահու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հայտարարությունը

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ

Ամերիկյան GBU-57 ռումբերը հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը․ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին

Թրամփը հակված է հարված հասցնել Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտին. CBS News

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Մասկի համար քաղաքական ապաստանի դիմում

ԱՄՆ-ը կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան