Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 4 կետ. ՍԱՏՄ
Հունիսի 19, 2025

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 4 կետ. ՍԱՏՄ

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 4 կետ։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:

Ըստ ՍԱՏՄ հաղորդագրության` կասեցվել են «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 44/6 հասցեում գործող մասնաճյուղի, Երևանի Էրեբունի 14 հասցեում գործող մասնաճյուղի, Երևանի Հյուսիսային պողոտա 18/77 հասցեում գործող մասնաճյուղի և Երևանի Հանրապետության 37 հասցեում գործող մասնաճյուղի արտադրական գործունեությունը։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն արձանագրվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններ:

✔️Հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

✔️ Առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

✔️ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից։

Մասնաճյուղերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Հիշեցնենք, որ երեկ ևս ՍԱՏՄ կասեցրել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի 2 կետի և «Տաշիր կաթ» ընկերության արտադրամասը գործունեությունը։

Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։

Երեկ կեսգիշերին Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորվեցին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Սսկվի՛, ստահակ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան

Զբոսաշրջիկները նկարահանել են յագուարի և ալիգատորի միջև կատաղի մենամարտը

2022-ի հոկտեմբերի 6-ին ավարտվել է իմ՝ ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան․ Նիկոլ Փաշինյան

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները

ԵՄ երկրները համաձայնել են ստեղծել 1,5 միլիարդ եվրոյի պաշտպանական հիմնադրամ

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան

ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ

Ավարտվել է Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը, գործարքի արժեքը կազմել է 4,3 միլիոն եվրո

Թուրքիայի ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավարին

Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին

ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում. Պուտին

Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ»

Հիմա Հայաստանի լիարժեք վարչապետն եմ. Փաշինյան. Տեսանյութ

Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելություն կտա միայն 30 տարի հետո