Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան
Հունիսի 20, 2025

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան

Սամվել Կարապետյանը ոչ միայն բացահայտ քաղաքական բանտարկյալ է, այլև խղճի բանտարկյալ, քանզի իր ազատությունից զրկված է կրոնական հայացքների համար և բռնի գործողությունների որևէ կոչ չի արել։

Իսկ Նիկոլը վերջին ժամանակները փութաջանորեն իրականացնում էր քաղաքակիրթ երկրներում ընդդիմության հիմնական գործը՝ բացահայտել իշխանությունների բացթողումները և սխալները։

Այսօր ԱԺ-ում նա կեղծավորության և բառախաղային շղարշի դիմակի վերջին շերտը հանեց իր վրայից՝ բացահայտ խոստովանելով, որ ինչ արել է՝ արել է գիտակցված, որ բոլոր ողբերգությունները ծրագրված էին նախապես, որ ինքը տիեզերական մասշտաբի հանցագործ է, մարդասպան է և հայրենասպան։

Այսքանից հետո ընդդիմությանը շատ բան չի մնում՝ գահընկեց անել նրան և կանգնեցնել երկրի վերջնական վախճանը։

Նիկոլը հեշտացրեց ընդդիմության գործի առաջին մասը՝ իր ինքնախոստովանությամբ։ Բայց երկրորդ, վերջին և հիմնական էտապն  ընդդիմությունը պիտի ինքնուրույն անի։

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, մի տարվեք անհատական խաղով, ակումբային տրամաբանությունից դուրս եկեք և մտեք հավաքականի տրամաբանության մեջ։

Այսքանից հետո խոսելն այլևս գործ չէ։ Կպնենք իրական գործին։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

06.19.2025

Rate this item
(0 votes)

Լրահոս