Հաջորդ մի քանի օրերը կպարզեն, թե որքանով է Պուտինը լուրջ վերաբերվում Ուկրաինայում խաղաղությանը․ ԱՄՆ պետքարտուղար
Հունիսի 20, 2025

Հաջորդ մի քանի օրերը կպարզեն, թե որքանով է Պուտինը լուրջ վերաբերվում Ուկրաինայում խաղաղությանը․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրերը կորոշեն, թե որքան լուրջ է վերաբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում խաղաղությանը:

ԱՄՆ պետքարտուղարը նաև փարատել է Եվրոպայի մտավախություններն այն առիթով, որ նրան դուրս կթողնեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններից՝ CBS News-ին ասելով, որ բանակցային գործընթացը դեռ լրջորեն չի սկսվել։

«Նախագահ Թրամփն անցյալ շաբաթ է խոսել Վլադիմիր Պուտինի հետ, և այդ զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն իր շահագրգռվածությունն է հայտնել խաղաղության հարցում, իսկ նախագահը ցանկություն է հայտնել վերջ տալ այս հակամարտությանն այնպես, որպեսզի այն երկարաժամկետ լինի և պաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը», – ասել է Ռուբիոն CBS-ին տված հարցազրույցում։

«Այժմ, ակնհայտորեն, սրան պետք է գործողություններ հետևեն, ուստի հաջորդ մի քանի շաբաթներն ու օրերը կորոշեն՝ սա լո՞ւրջ է, թե՞ ոչ: Վերջին հաշվով, մեկ հեռախոսազանգը հաշտության չի հանգեցնի»,- հավելել է նա։

Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինացիները և եվրոպացիները կներգրավվեն ցանկացած նշանակալից բանակցություններում:

«Ի վերջո, դա կհասնի որոշակի կետի, եթե իրական բանակցություններ լինեն, իսկ մենք դեռ դրան չենք հասել, բայց եթե դա տեղի ունենա, ապա Ուկրաինան ստիպված կլինի մասնակցել, որովհետև հենց նա է ենթարկվել ներխուժման (Ռուսաստանի կողմից), և եվրոպացիները պետք է մասնակցեն, քանի որ պատժամիջոցներ ունեն Պուտինի և Ռուսաստանի նկատմամբ: Մենք պարզապես դեռ դրան չենք հասել», – ասել է Ռուբիոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ ռուսաստանցի պաշտոնյաների հետ հանդիպելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի գործողության նպատակը չէ. Նեթանյահու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հայտարարությունը

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ

Ամերիկյան GBU-57 ռումբերը հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը․ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին

Թրամփը հակված է հարված հասցնել Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտին. CBS News

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Մասկի համար քաղաքական ապաստանի դիմում

ԱՄՆ-ը կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան