Հաջորդ մի քանի օրերը կպարզեն, թե որքանով է Պուտինը լուրջ վերաբերվում Ուկրաինայում խաղաղությանը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 05, 2025

Հաջորդ մի քանի օրերը կպարզեն, թե որքանով է Պուտինը լուրջ վերաբերվում Ուկրաինայում խաղաղությանը․ ԱՄՆ պետքարտուղար

By Փետրվարի 17, 2025 64

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրերը կորոշեն, թե որքան լուրջ է վերաբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում խաղաղությանը:

ԱՄՆ պետքարտուղարը նաև փարատել է Եվրոպայի մտավախություններն այն առիթով, որ նրան դուրս կթողնեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններից՝ CBS News-ին ասելով, որ բանակցային գործընթացը դեռ լրջորեն չի սկսվել։

«Նախագահ Թրամփն անցյալ շաբաթ է խոսել Վլադիմիր Պուտինի հետ, և այդ զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն իր շահագրգռվածությունն է հայտնել խաղաղության հարցում, իսկ նախագահը ցանկություն է հայտնել վերջ տալ այս հակամարտությանն այնպես, որպեսզի այն երկարաժամկետ լինի և պաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը», – ասել է Ռուբիոն CBS-ին տված հարցազրույցում։

«Այժմ, ակնհայտորեն, սրան պետք է գործողություններ հետևեն, ուստի հաջորդ մի քանի շաբաթներն ու օրերը կորոշեն՝ սա լո՞ւրջ է, թե՞ ոչ: Վերջին հաշվով, մեկ հեռախոսազանգը հաշտության չի հանգեցնի»,- հավելել է նա։

Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինացիները և եվրոպացիները կներգրավվեն ցանկացած նշանակալից բանակցություններում:

«Ի վերջո, դա կհասնի որոշակի կետի, եթե իրական բանակցություններ լինեն, իսկ մենք դեռ դրան չենք հասել, բայց եթե դա տեղի ունենա, ապա Ուկրաինան ստիպված կլինի մասնակցել, որովհետև հենց նա է ենթարկվել ներխուժման (Ռուսաստանի կողմից), և եվրոպացիները պետք է մասնակցեն, քանի որ պատժամիջոցներ ունեն Պուտինի և Ռուսաստանի նկատմամբ: Մենք պարզապես դեռ դրան չենք հասել», – ասել է Ռուբիոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ ռուսաստանցի պաշտոնյաների հետ հանդիպելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինի և Թրամփի հանդիպումը պահանջված է. Պեսկով

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները աճել են. փոխարժեքները մայիսի 5-ին

Մահացել է Ռադիկ Մարտիրոսյանը

Ի՞նչ ասեմ, շարունակեք ձեր «լուրջ» գործունեությունն ԱԺ-ում. Նարեկ Մալյան

Արաղչին Իսլամաբադ իր այցի նպատակն է անվանել Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության թուլացումը

«Վարչապետի թեկնածուի հարցն անհրաժեշտություն է և նրա անձի շուրջ կոնսուլտացիաները պետք է տեղի ունենան՝ մի կողմ թողնելով ընդդիամադիր քաղաքական ուժերի ամբիցիաները»

«Արզնի կաթնամթերք»-ի 20 տոկոսանոց թթվասերի արտադրությունը կասեցվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է

Հութիները հայտարարել են Իսրայելի համակողմանի օդային շրջափակման մասին

Lufthansa-ն մինչև երեքշաբթի դադարեցնում է թռիչքները դեպի Թել Ավիվ

ԵՄ-ն խստորեն դատապարտել է Ռուսաստանի որոշումը

Իսրայելը սպառնացել է Իրանին և հութիներին՝ Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման համար

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից. Թրամփ

Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթում է «թրամփիստ» թեկնածուն

Ներկայացվել է հատուկ Mercedes-AMG GT-ն՝ նվիրված Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմին (լուսանկարներ)