Քոչարյանը Մեղրին տալիս էր, Ադրբեջանն էլ չէ՞ր վերցնում. Շարմազանով
Հունիսի 19, 2025

Քոչարյանը Մեղրին տալիս էր, Ադրբեջանն էլ չէ՞ր վերցնում. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Փաշինյանից պահանջում է հրապարակել Արցախյան կարգավորման վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր պաշտոնական առաջարկներն և Հայաստանի պաշտոնական պատասխանները դրանց։  Ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք մտահոգվելու բան չունենք, և կարծում եմ՝ 1-ին և 2-րդ նախագաներն էլ մտահոգվելու ոչինչ չունեն, որովհետև բոլոր նախագահների օրոք Արցախը  եղել է հայկական և փաստացի անկախ»,–ասաց Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2022 թվականի ապրիլի 23-ին՝ ճեպազրույցի ժամանակ է դեռ լրագրողներին առաջարկել Նիկոլ Փաշինյանից պահանջել հրապարակել, թե 2019 թվականի ապրիլ–հունիս ամիսներին Մինսկի խմբի համանախագահներն ինչ պաշտոնական առաջարկ են արել Փաշինյանին։ 

«Նիկոլ Փաշինյանը ծպտուն չհանեց։ Այն ժամանակ մենք չէինք հայտարարում և պահանջում, որ ամբողջ բանակցային փաթեթը հրապարակվի, քանի որ ԼՂ–ի գործընթաց գոյություն ուներ, և Մինսկի խմբի համանախագահության պահանջ Ադրբեջանն ու Հայաստանը միասին չէին ներկայացնում»,– ասաց նա։  

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ փաստաթղթերը հրապարակելու՝  նախագահների գրասենյակներին ուղղված կոչին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դա պետական գաղտնիք է, և նախագաների գրասենյակները չունեն փաստաթղթերը հրապարակելու լիազորություն։

Անդրադառնալով ԱՄՆ պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերին, որոնցում հիշատակում կա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման շուրջ քննարկումների մասին, Շարմազանովն ասաց. «Ասում է՝ Քոչարյանը Մեղրին տալիս էր։ Քոչարյանը Մեղրին տալիս էր, Ադրբեջանն էլ չէ՞ր վերցնում։ Ռոբերտ Քոչարյանի բանակցային ժառանգության արդյունքը Մադրիդյան փաստաթուղթն է, որի տրամաբանական ժառանգությունն էլ Կազանյան փաստաթուղթն է։ Էդ ո՞նց եղավ, երեք նախագաները տալիս էին. Ալիևը չէր վերցնում, Նիկոլը չէր տալիս, վերցրեց»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփն Իրանի վերաբերյալ հայտարարություն է արել, որը հակասում է ԱՄՆ հետախուզության եզրակացություններին

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին . Մայր Աթոռ

Սամվել Կարապետյանի ուղերձը կալանքի որոշումից հետո. «Ինձ չեն կարող ճնշել, լինելու եմ Եկեղեցու կողքին»

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում