Ասպետը
Մայիսի 07, 2025

Ասում են, թե մի մռայլադեմ ասպետ, ով վերադարձել էր խաչակրաց արշավանքից իր հայրենի գերմանական գյուղը, ծնկի է գալիս իրենց գյուղի լճակի մոտ, նայում պարզկա ու կապուտակ լճակի մեջ արտացոլվող իր դիմագծերին ու ասում.

– Ո՞վ է այս մռայլ մարդը, որ լճակի միջից նայում է ինձ:

Տե՛ր Աստված, հոգիս խաղաղ չէ: Հասա իմ նպատակին, տեսա սուրբ քաղաքը, հաղթեցի թշնամուն և վերադարձա, սակայն կարծես ինքս ինձ չեմ գտնում ու չեմ հասկանում, թե ինչու եմ այսքան տկարանում:

Արագ շրջվում է և տեսնում, որ երկու ասպետ սրերով միմյանց դեմ մարտնչում են: Նրանցից մեկը սայթաքում և ընկնում է, գլխից դուրս է թռչում սաղավարտը, և մռայլադեմ ասպետը քար կտրած տեսնում է, որ ընկած մարդն ինքն է:

Պատյանից հանում է սուրը և դեմ հանդիման կանգնում մյուս ասպետի առջև` պաշտպանելու ընկածին: Իր դիմաց կանգնած զորականը դանդաղ հանում է սաղավարտը, և մռայլադեմ ասպետը մատնվում է շփոթմունքի, քանի որ կրկին տեսնում է, որ ինքն է…

Նրան է մոտենում մի վանական ու ասում.

– Ինչո՞ւ ես սուրդ հանել այս ամայի դաշտում ու միայնակ մարտի սպասում: Չե՞ս տեսնում, որ հոգիդ ու մարմինդ միմյանց դեմ են մարտնչում, թշնամաբար ես նայում նրանց:

Հաշտվիր և՛ հոգուդ, և՛մարմնիդ հետ, շնորհակալ եղի՛ր նրանցից ու քո ջերմագին սերը հաղորդիր նրանց` ներողություն խնդրելով նրանց տառապանք ու ցավ պատճառելու համար:

Դու չպետք է մարմնիդ ու հոգուդ դեմ պայքարես, այլ մեղքի դեմ:

Երբ մարդ կորցնում է ներքին խաղաղությունը, հիվանդանում է, իսկ աստվածային սերն անգին դեղ է, որ բժշկում է…

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կարտոֆիլի գները հասել են ռեկորդային մակարդակի

Ինչպես ստանալ նույնականացման քարտ

Խափանումներ ChatGPT-ում

Հնդկաստանում և Պակիստանում զոհերի թիվը աճում է

Apple-ն առաջիկա տարիներին iPhone-ի արտադրությունն ամբողջությամբ կտեղափոխի Հնդկաստան

Էջմիածնում դաժանաբար ծեծի ենթարկված 22-ամյա տղան մահացել է

Հնդկաստանը հրթիռակոծել է Պակիստանի տարածքը, Իսլամաբադը պատասխանել է. կան զոհեր ու վիրավորներ

Վատիկանում մեկնարկում է կոնկլավը՝ Հռոմի նոր պապին ընտրելու համար

Այսօր տեղումներ չեն լինի․ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով. եղանակի տեսություն

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են դատախազություն

Պատրաստ ենք դադարեցնել ռազմական հակամարտությունը, եթե Հնդկաստանն էլ դա անի. Պակիստանի պաշտպանության նախարար

ՌԴ 13 օդանավակայաններ գիշերը դադարեցրել են չվերթները. Մոսկվայից Երևան 5 չվերթներ հետաձգվել են

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Սա ամոթ է». Թրամփը արձագանքել է Հնդկաստանի կողմից Պակիստանի վրա հարվածներին

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել