Հունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը գումարվելու է
Հունիսի 17, 2025

Հունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը գումարվելու է

Մայիսի 10-ին Երևանում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքի դիմումի համաձայն` ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ են մուտքագրել «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» վերաբերյալ ԱԺ ուղերձի նախագիծը, որի հիման վրա ԱԺ ընդդիմադիր խմաբակցությունների պահանջով և իրավունքի ուժով հունիսի 17-ին պետք է գումարվի ԱԺ արտահերթ նիստ։
 
Միաժամանակ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պահանջել են ուղերձի նախագծի քննարկումը ներառել նաև ԱԺ նիստերի օրակարգ:
 
Այդ նպատակով հունիսի 11-ին պետք է գումարվեր ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստ:
Իշխող մեծամասնությունն այդ նիստը գումարել է գաղտագողի, առանց հանձնաժողովի ընդդիմադիր անդամների պատշաճ իրազեկման և օրենքի խախտումով: Ավելին, համապատասխան Հանձնաժողովի նիստը գումարվել է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումով, ըստ որի` ԱԺ հանձնաժողովի նիստը չի կարող գումարվել ԱԺ լիագումար նիստին զուգահեռ:
 
 
Փաստացի` իշխող մեծամասնությունը փորձել է տորպեդահարել ԱԺ-ի կողմից Շարժման պահանջով հայտարարության քննարկումը ԱԺ-ում, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ հունիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստը գումաուվելու է օրենքի ուժով:
 
Հունիսի 17-ին նախատեսված նիստը, շնորհիվ ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ մուտքագրած ուղերձի նախագծի, գումարվելու է:
 
Ազգային Ճակատ
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»

Շոյգուն Պուտինի հատուկ հանձնարարությամբ Փհենյանում է