Կալանավորվել է գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը
Մայիսի 02, 2025

Կալանավորվել է գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Շիրակի մարզի 43–ամյա բնակիչ Կ․Պ․-ի կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի ձեռք բերված հոգեմետ նյութ պահելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես, 2024 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Արծվանիստ բնակավայրի հատվածում, դեպի Գեղարքունիքի մարզ ավտոերթի շրջանակներում, վարել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ տրանսպորտային միջոցը սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած վիճակում։

Հիշյալ վայրում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցները, հայտնաբերելով նշված հանգամանքը, պահանջել են կայանել ավտոմեքենան, վարորդին հայտնել են իրավախախտման և դրա համար նախատեսվող համապատասխան իրավական նորմի բովանդակության մասին՝ պահանջելով մեքենան տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ վարորդը նախ հրաժարվել է կատարել պարեկային ծառայողների օրինական պահանջը, անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ:

Ապա, ավտոմեքենան դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ճանապարհին, Կ․Պ․-ն, վարելով ավտոմեքենան, ցանկանալով ընդգծել իր անձի կարծեցյալ առավելությունը, կրկին հայհոյանքներ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հասցեին, որից հետո իր բջջային հեռախոսի միջոցով՝ «Facebook» սոցիալական ցանցի իր էջով, միացրել է ուղիղ հեռարձակում և հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ, հրաժարվելով վարել մեքենան՝ կանգնեցրել է այն։ Պարեկային ծառայողների միջամտության արդյունքում մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ Կ.Պ.-ն տեղափոխվել է Ոստիկանության բաժին։

Պարզվել է, որ վերջինս, խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է անձնական խուզարկությամբ։

Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու հիմնավոր կասկածով 43–ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կայացել է առաջին կանոնավոր չվերթը Մոսկվայից Սուխում՝ ավելի քան 30 տարի անց

ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հեռացվել է պաշտոնից

Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես հետաձգել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախի ուղղությամբ. Աբրահամյան

Սարյան փողոցում պшյթյունի հետևանքով կա երկու տուժшծ. ՆԳՆ

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սարյան փողոցում տեղի ունեցած պшյթյունից

Պայթյուն Սարյան փողոցում

Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները․ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

ՌԴ-ն երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ

Մեծ Բրիտանիան զգուշացրել է Կիևին չկրկնել ողբերգական ճակատագիրը

Ասում են, թե Նիկոլի իմպիչմենտի գործընթաց սկսելն անլուրջ է. իսկ ի՞նչն է լուրջ. Նիկոլին սուր հարցեր տալն ու դրանց տակ մնա՞լը. Միհրան Հակոբյան

Ուկրաինան և Արևմուտքը հիանալի հասկանում են, թե ումն է Ղրիմը. ՌԴ ԱԳՆ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել