Կարելի է միացնել եկեղեցին դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի․ Արսեն Թորոսյան
Հունիսի 17, 2025

Կարելի է միացնել եկեղեցին դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի․ Արսեն Թորոսյան

Կարելի է միացնել եկեղեցին դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի:

Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը.

«Երեկ դաշնակցական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իրենց կուրծքն էին պատառոտում` փորձելով պաշտպանել եկեղեցուն:

Իհարկե, ինքնին այդ տեսարանն արդեն կարելի էր հետաքրքիր համարել, քանի որ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին ավանդաբար մրցակիցներ են եղել հատկապես սփյուռքում իրենց ազդեցությունը հաստատելու գործում և հիմա փաստացի իշխանատենչության պատճառով նրանց ջրերը սկսել են մեկ առվով հոսել:

Որոշ ժամանակ առաջ գրել էի, որ ժանրի կանոնները պահանջում են, որ Գալստանյանը երդվի մաուզերի վրա և դառնա երդվյալ դաշնակցական, բայց կարծես թե կենացները ավելի են քաղցրացել` կարելի է միանգամից երկու մեծ ժողով անել և միացնել Հայ առաքելական եկեղեցին Հայ հեղափողական դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի:

Ինչևէ մեկ այլ բանի էի ուզում անդրադառնել, երբ երեկ գործընկերներս ՀՅԴ պատգամավորների եկեղեցին պաշտպանելու փորձերին ի պատասխան, հայտարարեցին, որ եկեղեցին և անձամբ կաթողիկոսը քաղաքական շարժում են ղեկավարում, դաշնակցական պատգամավորները սկսեցին աղաղակել, թե նման բան չկա, և պետք է դա ապացուցել:

Իսկ որ դա հենց այդպես է, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Գալստանյանն աջ ու ձախ պնդում է, որ նա բազմաթիվ քայլեր անելիս պետք է խորհրդակցի կաթողիկոսի և իր մյուս նախկին կամ ներկա (դա էլ ոչ ոք չի հասկանում) եկեղեցական գործընկներների հետ: Եկեղեցին հայտարարություններ է անում` ի պաշտպանություն այս «Սրբազան» կոչվող շարժման: Եկեղեցական տարբեր թեմեր Հայաստանից և արտեկրից աջակցության հայտարարություններ են անում Գալստանյանի գործողություններին:

Եթե եկեղեցին չառաջնորդեր այս շարժումը, մեկ օր էլ չէր անցնի դրա սկսվելուց, երբ Գալստանյանը կարգալույծ կհռչակվեր և կվռնդվեր եկեղեցու շարքերից: Բայց տեսնում ենք հակառակը:

Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցու պայքար իր ինքնիշխանությանը ձգտող Հայաստանի Հանրապետության դեմ»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը կրկին հրթիռակոծվում է․ Հայֆայից մինչև Թել Ավիվ տագնապի ազդանշաններ են հնչել

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»