Իրանի հետ կապ ունեցող հաքերները սպառնացել են բացահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատից գողացված էլեկտրոնային նամակներից ավելի շատ նյութեր այն բանից հետո, երբ որոշ նամակներ արդեն իսկ տարածած են եղել լրատվամիջոցների շրջանում՝ 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Կիրակի և երկուշաբթի օրերին Reuters-ի հետ առցանց զրույցներում Ռոբերտ կեղծանվամբ հայտնի հաքերները հայտնել են, որ իրենք մոտ 100 գիգաբայթ էլեկտրոնային նամակներ են ստացել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի, Թրամփի փաստաբան Լինդսի Հալիգանի, Թրամփի խորհրդական Ռոջեր Սթոունի և Թրամփի հակառակորդ դարձած պոռնոաստղ Սթորմի Դանիելսի հաշիվներից։
Ռոբերտը հիշատակել է նյութերը վաճառելու հնարավորության մասին, սակայն չի ներկայացրել մանրամասներ իր ծրագրերի կամ էլեկտրոնային նամակների բովանդակության մասին։
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հաքերային հարձակումը որակել է որպես «անբարեխիղճ կիբերհարձակում»։
Թեհրանը նախկինում հերքել է կիբեռլրտեսության մեղադրանքը։ Ռոբերտը հայտնվել է 2024 թվականի նախագահական քարոզարշավի վերջին ամիսներին, երբ նրանք հայտարարել են, որ կոտրել են Թրամփի մի քանի դաշնակիցների, այդ թվում՝ Ուայլսի էլեկտրոնային փոստի հաշիվները։
Այնուհետև հաքերները էլեկտրոնային նամակներ են ուղարկել լրագրողներին։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը 2024 թվականի սեպտեմբերին հրապարակված մեղադրական եզրակացության մեջ պնդել է, որ Ռոբերտի հաքերային գործողությունը ղեկավարել է Իրանի ԻՀՊԿ-ն։ Հաքերները հրաժարվել են մեկնաբանել մեղադրանքը, երբ Reuters-ը կապ է հաստատել նրանց հետ։