Իրանը կկարողանա վերականգնել վնասված միջուկային կենտրոնները. ՄԱԳԱՏԷ
Հունիսի 26, 2025

Իրանը կկարողանա վերականգնել վնասված միջուկային կենտրոնները. ՄԱԳԱՏԷ

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) տվյալներով՝ Իրանը կարող է վերականգնել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ավերված իր միջուկային օբյեկտները։ Երկիրն ունի անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ և արդյունաբերական հզորություն։ Ոչ ոք չի կարող դա հերքել: Այս մասին այսօր Ավստրիայի կառավարության հետ անվտանգության հարցերով արտակարգ հանդիպման ժամանակ ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

Գրոսին նշել է, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքների որոշ մասեր դիմացել են հարձակումներին։ Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումները տարիներով, թե՞ ընդամենը մի քանի ամսով են հետ գցել Իրանի միջուկային ծրագիրը։ «Ես չեմ սիրում դրան նայել այնպես, կարծես մենք ավազի ժամացույցի ենք նայում», - ասել է նա։

«Ռազմական գործողությունն ունի իր սեփական տրամաբանությունը, և ես այստեղ չեմ՝ դատելու համար, թե դա լավ է, թե վատ։ Մենք ունենք այն իրավիճակը, որն ունենք», - հավելել է Գրոսին։ Հիմա, ասել է նա, կարևոր է Իրանի հետ աշխատել երկարաժամկետ լուծումների շուրջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե Մայր Աթոռը պղծած Կտրիճն ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար․ Փաշինյան

Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրություն է ստեղծվել․ խոսնակ

Բագրատ Սրբազանը, Իգոր Սարգսյանը և «Սրբազան պայքար» շարժման մի քանի անդամ 2 ամսով կալանավորվեցին

«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին». Հայտարարություն

Իրանը կկարողանա վերականգնել վնասված միջուկային կենտրոնները. ՄԱԳԱՏԷ

«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին». Հայտարարություն

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Էշերը խառնաշփոթ են առաջացրել աղբի պատճառով

Իրանի պաշտպանության նախարարն այցելել է Չինաստան

ԻՀՊԿ-ն հաստատել է Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի պետ Ալի Շադմանիի մահը

Կրակոցներ՝ Էջմիածնի գազալցակայանում․ կասկածյալը գեներալ Մանվել Գրիգորյանի թոռն է

Մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում․ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Ուկրաինայում պատերազմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու խոստումս սարկազմ էր. Թրամփ

ԱՄՆ-ն ակնկալում է Իրանի հետ բանակցություններ վարել հաջորդ շաբաթ. Թրամփ

Ես կխոսեմ Պուտինի հետ. Թրամփ