«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին». Հայտարարություն
Հունիսի 26, 2025

«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին». Հայտարարություն

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ»։ Այս մասին ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։

Դատապարտելի է նաև հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։

Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը»,–ասվում է հայտարարության մեջ։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ձերբակալվել է Մելքոն Թամրազյանը

Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվեց

Մոնիթորինգի ցուցակում ավելացել է Օմիկրոնի ենթատեսակ՝ XFG անվանմամբ

«Սա այն դեպքն է, որ հաճույքով ենք ֆինանս տրամադրում». Փաշինյանը՝ երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու ծրագրի մասին

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտնել է Ստեփանակերտում միջազգային գագաթնաժողով անցկացնելու մասին

Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը

ՀԷՑ-ի պետականացումը մասնավոր բիզնեսի խլում չէ, մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են. Պապոյան

Հայտնաբերվել են մեծաքանակ հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է` ՔԿ-ն «Սրբազան պայքար»–ին առնչվող գործի վերաբերյալ

Ծnւյլ է, hայհnյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբшրտավան. Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Նոր հոկտեմբերի 27 է կանխվել, առավել արդյունավետ գործած իրավապահ մարմինների ներկայացուցիչները կպարգևատրվեն. Փաշինյան. Տեսանյութ

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ

Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

ՀԷՑ-ը բոլոր գծերն անցել է, արտահերթ նիստով այն կպետականացվի. Փաշինյան

Հրայր սարկավագ Հակոբյանը և գործարար Տիգրան Գալստյանը ևս կալանավորվել են