Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին.Փեզեշքիանը Մակրոնին
Հունիսի 23, 2025

Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին.Փեզեշքիանը Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո, և երեկոյան Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։

Մակրոնը Փեզեշքիանի հետ իր հեռախոսազրույցում կոչ է արել «լառավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ դիվանագիտության ուղուն վերադառնալու համար»։

Փեզեշքիանն ասել է, որ Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին։

«Ամերիկան ​​հարձակվեց մեզ վրա. ի՞նչ կանեիք դուք, եթե հայտնվեիք նման իրավիճակում: Բնականաբար, նրանք պետք է պատասխանատվություն կրեն իրենց ագրեսիայի համար»,- Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ այլ բան էր ասում, սակայն գործնականում այլ կերպ վարվեց և հարձակվեց Իրանի միջուկային օբյեկտների վրա:

«Մենք ենթարկվել ենք ռազմական ագրեսիայի և անսասան կերպով պաշտպանվել ենք։ Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք ներգրավվել և բանակցել միջազգային իրավունքի շրջանակներում, բայց տրամաբանությունն ընդունելու փոխարեն՝ մյուս կողմը պահանջեց իրանցի ժողովրդի կապիտուլյացիան։ Մեր ժողովուրդը երբեք չի հանձնվի ուժի և սպառնալիքի առջև և, բնական է, որ նրանք համապատասխանաբար կարձագանքեն ագրեսիային»,- ասել է նա։

Ելիսեյան պալատի տվյալներով՝ կիրակի օրը Մակրոնը նաև զանգահարել է Մերձավոր Արևելքի մի շարք առաջնորդների՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Նախագահական գրասենյակի տվյալներով՝ նա զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի, Օմանի սուլթանի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի և Կատարի էմիրի հետ՝ «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը գնահատելու համար»։

Մակրոնը առաջիկա ժամերին Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի շտապ նիստ կանցկացնի՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի ռմբակոծության լույսի ներքո Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպես կպատասխանի Իրանը ԱՄՆ-ին. մանրամասներ

Ամերիկյան հրթիռի Ֆորդոյին հարվածելու վայրից առաջին կադրերը

Իսրայելը Թեհրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը

Պուտին-Թրամփ հեռախոսազրույց նախատեսված չէ․ Ուշակով

Թեհրանն այս պահին ռմբակոծվում է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից․ Տեսանյութ

«Արաղչին Պուտինին կհանձնի Խամենեիի՝ աջակցության խնդրանքով նամակը». #Reuters

Հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ Եկեղեցուն. Մայր Աթոռում տեղի է ունեցել 9-րդ միաբանական համագումարը

ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ ապակայունացնում է մի շարք տարածաշրջաններ. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. առողջապահության նախարարություն

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՑԱԽԱԼ-ի ավիահարվածների

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի. Կալաս

Իրանի խորհրդարանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենք ընդունել

Ռուսական մամուլում Խաչատուր Սուքիասյանի ընկերության վերաբերյալ հերթական կեղծ լուրն է տարածվել. խոսնակ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Թուրքիա մեկնողների համար