Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է
Հունիսի 22, 2025

Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է

Այսօր՝ հունիս 22-ին, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է։
Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը:
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը:
Այսօր տոնի առթիվ ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Միածնաէջ Մայր Տաճարում,
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Տոնի առիթով դուրս կբերվեն՝
1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
7. Սկևռայի մասանց պահարանը:
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը, ԱՄՆ-ն և Իսրայելն են հրաժարվել դիվանագիտական լուծումից. Արաղչի

ԱՄՆ–ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու․ Արմեն Այվազյան

«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը ուղիղ հարված է հայոց պետականությանը»․ Գարեգին Բ

Մայր Տաճարում Սուրբ պատարագին ներկա են հազարավոր հավատացյալներ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Եմենը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ի պաշտպանություն Իրանի

Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի

«Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ սկսեց»․ Մեդվեդև

Հարձակումից առաջ ԱՄՆ-ն կապ է հաստատել Իրանի հետ

Սաուդյան Արաբիան դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Իրանին

Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն

«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը». Եմեն

Երկրաշարժ՝ Իրանում

Զվարթնոց տաճարից Էջմիածին գնացող ուխտավորների երթը՝ ուղիղ միացմամբ

Հնարավոր է մեծ բազմությամբ ավելի շուտ հասնենք իմփիչմենթի, մեր սկսած գործը տանելու ենք մինչև հաղթանակ. Դավիթ Համբարձումյան

Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ