Միացյալ Նահանգները մտահոգված չէ Իրանի համագործակցությամբ Ռուսաստանի և Չինաստանի հետ: Խնդիրն Իրանի միջուկային ծրագիրն է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ամեն ինչ պարզ է, մենք ուզում ենք դիվանագիտական համաձայնագիր, որ նրանք կարող են ունենալ միջուկային ծրագիր, բայց չհարստացնել և չունենալ զենք ստեղծելու համար պիտանի նյութեր:
Ամեն ինչ այնքան պարզ է: Սա մեր շահն է: Եվ թե ում հետ են նրանք շփվում, ում հետ են առևտուր անում՝ դա մեկ այլ հարց է», - ասել է Ռուբիոն CBS-ին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները մտահոգված է Թեհրանի, Պեկինի և Մոսկվայի միջև համագործակցությամբ: