Իսրայելը բանտերից կազատի բոլոր պաղեստինցի երեխաներին և կանանց. Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավար
Նոյեմբերի 17, 2025

Իսրայելը բանտերից կազատի բոլոր պաղեստինցի երեխաներին և կանանց. Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավար

By Հոկտեմբերի 10, 2025 64

Իսրայելը բանտերից ազատ կարձակի բոլոր պաղեստինցի երեխաներին և կանանց: Այս մասին հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ 

«Ազատ կարձակվեն 250 պաղեստինցի բանտարկյալներ, որոնք դատապարտվել են ցմահ ազատազրկման, ինչպես նաև Գազայի հատվածի 1700 բնակիչներ, որոնք ձերբակալվել են հոկտեմբերի 7-ից հետո (2023թ.-ի՝ խմբ.): Նաև ազատ կարձակեն բոլոր կանանց և երեխաներին»,-ասել է ալ-Հայան ելույթի ժամանակ, որը հեռարձակել են արաբական հեռուստաալիքները։ 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել գերիների և բանտարկյալների փոխանակման մասին:
Իսրայելական և արաբական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ փաստաթուղթը ենթադրում է մի քանի օր ժամկետով ժամանակավոր հրադադար, որի ընթացքում կողմերը կփոխանակեն պահվող անձանց: Իսրայելը պետք է հարյուրավոր պաղեստինցիների ազատի իր բանտերից, իսկ ՀԱՄԱՍ-ը պետք է իսրայելական կողմին փոխանցի Գազայում պահվող կանանց, երեխաներին և տարեց պատանդներին:

Փոխանակման նոր փուլի շուրջ բանակցությունները շարունակվում են եգիպտացի և կատարցի միջնորդների ակտիվ մասնակցությամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանում Չեչնիայի քաղաքացուն uպանnղների նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերшզմը կարող է սկսվել մինչև 2029 թվականը. Գերմանիայի ՊՆ

ՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը

Մասիսի ղեկավար ընտրվեց Նորայր Հակոբյանը

ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել Վենսի ավտոշարասյունը

Բջջայինների օգտագործումը դպրոցներում սահմանափակվում է․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը

Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել

Մեծ Բրիտանիայում գտնվող ուկրաինացիներին հնարավոր է ուղարկեն հայրենիք. ՆԳՆ

Լեհաստանը երկու սահմանային անցակետ է բացել Բելառուսի հետ սահմանին

Եղանակը կտաքանա․ Տաք օդային հոսանքները մեր երկրում կմնան մինչև տարվա վերջ

Ադրբեջանը չինական կործանիչներ է ստացել

«Թրամփի ուղին» քննարկելու նպատակով Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

ԱԱ-2026․ 48 մասնակցից 32-ը հայտնի է

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին