Նիկոլը հեքիաթներ պատմելով եկավ ու տապալեց. Մենուա Հարությունյան

Ալիևյան կլանը իր նոր մատաղ սերնդին դաստիարակում է այն տրամադրությամբ, որ ոչ միայն Արցախն է Ադրբեջանինը, այլ Երևանը, Սևանը ևս պատմական Ադրբեջանի տարածքներն են

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին: Վերջինս նշել է, որ այն պետք է վեր լինի՝ վեհ քաղաքական ձևաչափ:

«Մենք պետք է այնպիսի մի ձևաչափ ունենանք, որ քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում չմտածենք, որ այ եկել է այլ քաղաքական ուժ, որը կարող է Արցախի հարցում այլ տեսլական ունենալ: Ալիևյան կլանը իր նոր մատաղ սերնդին դաստիարակում է այն տրամադրությամբ, որ ոչ միայն Արցախն է Ադրբեջանինը, այլ Երևանը, Սևանը ևս պատմական Ադրբեջանի տարածքներն են»,-ասել է նա:

Մենուա Հարությունյանն անդրադարձել է նաև տնտեսությանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը հեքիաթներ պատմելով եկել ու տապալել է ՀՀ տնտեսությունը, որը Կարեն Կարապետյանը վարչապետության օրոք երկնիշ թվով պետք է վերելք ապրեր:

Մանրամասները՝ տեսանյութում