Աստծո Բարեկամությունը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մտածե՞լ եք, արդյոք, թե ի՞նչ է նշանակում՝ ի զորու լինել՝ հարկ եղած պահին կանչել Աշխարհի Արարիչ Աստծուն

ա

Հունիսի 26

Ես ձեր բարեկամն եմ, կյանքի տխուր ճանապարհների Ընկերը: Ես այդ ճանապարհների վրայից վերցնում եմ եղած գորշությունն ու սարսափը: Ես այլափոխում եմ դրանք: Նույնիսկ երկրավոր բարեկամության դեպքում հասարակ, տխուր ու քարքարոտ ճանապարհը անգամ կարող է թվալ երկնքի ճանապարհ, երբ սիրելի բարեկամի ներկայությունը այլափոխում է այն:

Հանգստի օրվա՝ Շաբաթի խաղաղությունը թող համակի ձեր սիրտն ու միտքը: Կյանքի մտահոգություններից ու սրտացավերից ձերբազատվեք այդ օրը. կանգ առեք զբաղված կյանքի Մայրուղու վրա և հանգիստ ու դադար առեք:

Երբևէ պատկերացրե՞լ եք այն սքանչելքները, որ կարող եք ունենալ՝ Ինձ հետ բարեկամություն անելիս: Մտածե՞լ եք, արդյոք, թե ի՞նչ է նշանակում՝ ի զորու լինել՝ հարկ եղած պահին կանչել Աշխարհի Արարիչ Աստծուն:

Անգամ երկրավոր թագավորին ներկայացող առանձնաշնորհյալ այցելուի համար կան պալատի նախասենյակը ու սպասասրահը և ընդունման ժամը, որ թագավորի հաճությունից է կախված: Սակայն Իմ հետևորդներին Ես իրավունք եմ տվել՝ մտնել Իմ Ներկայության մեջ, երբ որ կամենան: Դեռ սրանից էլ ավելին եմ տվել. նրանք կարող են կանչել Ինձ՝ իրենց անկողնու մոտ կամ իրենց վաճառատուն, և Ես այնտեղ եմ գալիս:

Աստվածային Սերը սրանից ավելին կարո՞ղ է անել: Քո ամենամտերիմ երկրավոր բարեկամը անգամ չի կարող կողքիդ լինել անմիջապես, բայց քո Տերը, քո Իշխանը, քո Աստվածային Բարեկամը կարող է:

Երբ մարդիկ կամենում են պաշտել Ինձ՝ պատկերացնում են այն աշխարհները, որոնց վրա Ես իշխանություն ունեմ, մտածում են արարչության մասին, համատարած կարգ ու կանոնի մասին, և այդ ժամանակ է, որ ապրում են այն երկյուղը, որ հետևում է պաշտամունքին:

Ասում Եմ ձեզ՝ ապրեք երկյուղը, ապրեք բաղձանքը՝ երկրպագելու Ինձ սքանչացումի մեջ հիացքի: Սակայն մտածեք նաև Իմ Բարեկամության մասին: Մտածեք՝ անգամ առօրյա կյանքի ամենատխուր իրադրությունների ժամանակ: