Թրամփի կալվածքում առգրավված գաղտնի փաստաթղթերը վերաբերում են Իրանին և Չինաստանին. The Washington Post

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում ՀԴԲ-ի առգրավված փաստաթղթերը պարունակում էին Իրանի և Չինաստանի հետ կապված գաղտնի հետախուզական տվյալներ: Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Թրամփի կալվածքում խուզարկությունների ժամանակ առգրավված առնվազն մեկ փաստաթուղթ նկարագրում է Իրանի հրթիռային ծրագիրը։ Այլ փաստաթղթերում նկարագրված է հատուկ հետախուզական աշխատանքը ՉԺՀ-ի հետ կապված:

Ըստ թերթի՝ փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը կարող է բացահայտել ԱՄՆ-ի կողմից կիրառվող տեղեկատվության հավաքագրման մեթոդները։ Փորձագետները կարծում են, որ նման տեղեկատվության բացահայտումը վտանգի տակ կդնի այն մարդկանց, ովքեր օգնում են ամերիկյան հետախուզությանը, իսկ տեղեկատվության հավաքագրման մեթոդները կարող են վտանգվել։ Նրանք նաև նշում են, որ ԱՄՆ-ի այլ երկրներ կամ հակառակորդներ կարող են վրեժխնդիր լինել այն գործողությունների համար, որոնք Միացյալ Նահանգները անում է գաղտնի:

Իրանի և Չինաստանի մասին փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են ԱՄՆ նախկին նախագահի խուզարկությունների ժամանակ, համարվում են ամենագաղտնիներից մեկը։