ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ․ Քամալա Հարիս

Մանրամասներ
ա

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հարիսն այդ մասին ասել է MSNBC-ին տված հարցազրույցում։ 

«Թույլ տվեք շատ պարզ ասել. Մենք [ԱՄՆ] շահագրգռված չենք ռեժիմի փոփոխությամբ. Սա մեր քաղաքականությունը չէ», - հայտարարել է նա:

Ըստ Հարիսի, ԱՄՆ-ի քաղաքականությունն ի սկզբանե նպատակ է ունեցել ստիպել Ռուսաստանին կրել «իրական կորուստներ կոշտ պատժամիջոցների միջոցով», ինչպես նաև  հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային և խաղաղ բնակիչներին:

Ռուսաստանում «ռեժիմի փոփոխությունը» ՆԱՏՕ-ի նպատակը չէ, ավելի վաղ վստահեցրել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ռուսաստանում «ռեժիմի փոփոխության» ծրագրերի բացակայության մասին հայտարարել են նաև Բրիտանիայում։