2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստան փոխանցումներն աճել են 47 տոկոսով, մարտին՝ 145 տոկոսով. ՀՀ ԿԲ

Մանրամասներ

ա

Անհատական փոխանցումները 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 47 տոկոսով: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի մակրոտնտեսական վարչության տնօրեն Արմեն Նուրբեկյանը:

Ըստ նրա՝ այս ցուցանիշի աճը 2021 թվականի մարտին 2020 թվականի մարտի համեմատ 145 տոկոս է կազմել:

«Մաքուր ներհոսքը 2021 թվականի մարտին 65.9 միլիոն դոլար է կազմել, իսկ հունվար-մարտին՝ 129.1 միլիոն դոլար», - ասաց Նուրբեկյանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ այս ցուցանիշի աճը կապված է նաեւ արտերկրում աշխատանքի մեկնող քաղաքացիների թվի աճի հետ: