Կկարողանա՞ խորհրդարանական ընդդիմությունը հանձնել այս քննությունը

Մանրամասներ
Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Իմպիչմենտի փուլը

Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական չտվեց:

Կարծում եմ՝ երկրում միամիտ մարդ չկար, որ հավատար Փաշինյանի բարոյականությանը:

Բագրատ Սրբազանն առաջ քաշեց իմպիչմենտի գաղափարը, որը դարձյալ քաղաքական կարևոր գործիքակազմ է:

Իհարկե, սա ավելի բարդ գործընթաց է, որովհետև ենթադրում է ոչ միայն համերաշխություն Փաշինյանի պաշտոնանկության, այլ նաև վարչապետի թեկնածուի հարցում:

Սա խորհրդարանի ընդդիմադիր սեգմենտներից պահանջում է որակյալ կոմպրոմիս՝ այնպիսի թեկնածուի առաջադրում, որը կկարողանա պահպանել, զարգացնել Փաշինյանի հրաժարականը պահանջող հասարակության, շարժման կոնսոլիդացիան:

Կկարողանա՞ խորհրդարանական ընդդիմությունը հանձնել այս քննությունը, որովհետև դա ուղղակիորեն կնպաստի քաղաքացիական անհնազանդության նպատակային ակցիաների կազմակերպմանը:

Սուրեն Սուրենյանց