«Կամազ»-ի վարորդը բերման ենթարկվեց. Քաղաքացիները կոտրեցին մեքենայի դիմապակին

Մանրամասներ
կամազ

Ինչպես հայտնել ենք, Հանրապետության Հրապարակում սադրանք տեղի ունեցավ:

Անհայտ անձը «Կամազ»-ով ներխուժեց հրապարակ` այն վարելով ժողովրդի վրա, ապա բարձրացրեց թափքը ու թափեց դիզվառելիքը:

Քաղաքացիները զայրացած կոտրեցին բեռնատարի դիմապակին, հարվածեցին վարորդին, որին հետո բերման ենթարկեցին ոստիկանները: