«Առյուծ արքա»-ի ռեմեյքը հիասթափեցրել է Էլթոն Ջոնին

Քանի որ Էլթոն Ջոնն ակտիվ մասնակցություն է ունեցել 1994թ.-ի բնօրինակ ֆիլմի սաունդթրեքի ստեղծմանը, նրան հրավիրել են նաեւ աշխատելու նոր ֆիլմի վրա

Բրիտանացի երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնը քննադատել է այս ամռանը թողարկված «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի երաժշտությունը, որը նույնանուն հայտնի մուլտֆիլմի նոր տարբերակն է։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

««Առյուծ արքա»-ի նոր տարբերակն ինձ համար մեծ հիասթափություն էր, քանի որ նրանք փչացրել են երաժշտությունը։ Երաժշտությունը բնօրինակի կարեւորագույն մասն էր, սակայն ժամանակակից ֆիլմի երաժշտությունը նույն ուժը չունի։ Կախարդանք ու ուրախությունը կորցրել են»,- ասել է Ջոնը։

Քանի որ Էլթոն Ջոնն ակտիվ մասնակցություն է ունեցել 1994թ.-ի բնօրինակ ֆիլմի սաունդթրեքի ստեղծմանը, նրան հրավիրել են նաեւ աշխատելու նոր ֆիլմի վրա։ Սակայն «Առյուծ արքա»-ի նոր տարբերակի համար երգիչն ու կոմպոզիտորը միայն մի երգ է գրել՝ «Never too late»։