«Միսթր Բինը» 1 տարով կհեռանա էկրաններից

Դերասանը ցանկանում է ժամանակ հատկացնել դստեր խնամքին

Բրիտանացի հայտնի կատակերգու Ռոուեն Աթքինսոնը, որն առավել հայտնի է «Միսթր Բին» կեղծանվամբ, ժամանակավորապես հեռանում է մեծ էկրանից, հայտնում է newsbeezer.com կայքը:
Դերասանին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ Աթքինսոնն ընկերներին ասել է, որ մտադիր է մեկ տարով ստեղծագործական դադար վերցնել ու ժամանակը տրամադրել երեխայի խնամքին:
«Ես կխնամեմ մեր երեխային, իսկ Լուիզային դերասանուհու կարիերայի վրա կենտրոնանալու հնարավորություն կտամ»,-ասել է կատակերգուն:
Նշվում է, որ 64-ամյա դերասանն ու դերասանուհի Լուիզա Ֆորդը երեխա են ունեցել 2017թ.: