Ինչպես հավերժահարս. Ամալ Քլունին՝ էլեգանտ զգեստով

Բրիտանացի իրավաբանը հյուրերի եւ լուսանկարիչների առջեւ հայտնվել է փայլերով զարդարված զգեստով

Լոնդոնում կայացել է «Հնարք 22» ֆիլմի ցուցադրությունը, որում Ջորջ Քլունին մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկին, ինչպես նաեւ հանդես եկել որպես ռեժիսոր։ Ինչպես միշտ, միջոցառմանը նրան ուղեկցում էր կինը՝ Ամալ Քլունին։

Բրիտանացի իրավաբանը հյուրերի եւ լուսանկարիչների առջեւ հայտնվել է փայլերով զարդարված զգեստով։ Նա կերպարն ամբողջացրել էր բարձրակրունկ կոշիկներով, խոշոր ականջօղերով եւ փոքրիկ սեւ պայուսակով։ Ջորջ Քլունին կնոջը չէր զիջում էլեգանտ եւ ազդեցիկ կերպարով. նա սեւ կոստյում էր ընտրել եւ նույն երանգի վերնաշապիկ։