«Ռոնալդուն ամռանը առաջարկում էր միանալ «Յուվենթուսին»». Ռակիտիչ

«Բարսելոնան» ինձ համար պահանջեց 50 միլիոն եվրո, որպեսզի գործարքը չկայանա

Խորվաթական 24sata լրատվական գործակալությանը տված հարցազրույցում «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ասել է, որ ամռանը «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրավիրել է նրան միանալ թուրինյան ակումբին։

«Այս ամառ Ռոնալդուն անձամբ ինձ զանգահարեց և առաջարկեց միանալ «Յուվենթուսին»: «Բարսելոնան» ինձ համար պահանջեց 50 միլիոն եվրո, որպեսզի գործարքը չկայանա»,- պատմել է խորվաթ ֆուտբոլիստը։

Տրանսֆերը ձախողվելուց հետո Ռակիտիչը բազային խաղացողից վերածվեց «հավերժական փոխարինողի»: Խորվաթին դուր չի գալիս խաղային պրակտիկայի պակասը, և միանգամայն հնարավոր է, որ ձմռանը նա լքի կատալոնական ակումբը: «Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ են պատրաստում Ռակիտիչի համար։