Ռոնալդուն անցկացրեց կախարդական հանդիպում. Մեսսի

Ես մտածում էի, որ «Ատլետիկոն» ավելի ուժեղ կլիներ

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոսել  է «Լիոնի» նկատմամբ հաղթանակի (5:1`երկու հանդիպումների արդյունքում) և Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի այլ արդյունքների մասին:

«Երբ հաշիվը 2:1 էր, մենք ստիպված էինք որոշ ժամանակ տառապել, մենք ինքներս ստեղծում էինք խնդիրներ, երբ գնդակը գտնվում էր տուգանայինում, մինչ այդ մրցակիցը ոչինչ չէր ստեղծել: Բարեբախտաբար, մենք խփեցինք  երրորդ գոլը և հանգստացանք: Մենք վերահսկում էինք գնդակը և, կարող եմ ասել, որ ցույց տվեցինք մեր լավագույն ֆուտբոլը: 3:1 հաշվի ժամանակ մենք սկսեցինք ավելի ազատ լինել և ավելի մեծ տարածություն օգտագործել: Ռոնալդուն և իր թիմն անցկացրին հրաշալի հանդիպում: Ես մտածում էի, որ «Ատլետիկոն» ավելի ուժեղ կլիներ: Ռոնալդուն անցկացրեց կախարդական հանդիպում և խփեց 3 գնդակ»,- ասել է Մեսսին: