Էդ Շիրանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Նախորդ նման ռեկորդը սահմանել է U2 խումբը՝ ստանալով 735 միլիոն դոլար

Երաժիշտ Էդ Շիրանը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր, զանգվածային և լայնածավալ շրջագայության համար։ The Guardian-ին հղում անելով՝ այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։

Divide tour անվանումը ստացած հյուրախաղերը սկսել են 2017 թվականի մարտից։ Շիրանի շրջագայությունը կավարտվի օգոստոսին՝ Մեծ Բրիտանիայում։ Նրան մնացել է կազմակերպել 12 ներկայացում: Շրջագայության ավարտին երաժշտի կողմից անցկացվող համերգների թիվը կհասնի 255-ի: Divide tour-ը կազմակերպիչներին 736 միլիոն դոլար կբերի։

Նախորդ նման ռեկորդը սահմանել է U2 խումբը՝ ստանալով 735 միլիոն դոլար։

Շիրանի համերգներին այցելել է ավելի քանի 8,5 մլն մարդ՝ 43 երկրից։ U2-ի դեպքում եղել է 7,3 միլիոն մարդ։