Կարմիր շրթներկ, թափանցիկ բլուզ. Նազենի Հովհաննիսյանի ոճային լուսանկարը

Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել, իսկ նրանցից մեկը նշել է. «Հրաշալի արտացոլանք»

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է վերելակում։ Դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ թափանցիկ բլուզ, տաբատ, պիջակ։ Կերպարն ամբողջացնում են պարզ սանրվածքն ու արտահայտիչ շպարը, շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել, իսկ նրանցից մեկը նշել է. «Հրաշալի արտացոլանք»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Նազենին սպիտակ վերնաշապիկ էր կրում եւ գունավոր շրջազգեստ։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, վառ կարմիր բարձրակունկներ եւ նույն երանգի աքսեսուարներ։ «Առավոտյան վաղ օրը սկսելը օգնում է, որ շատ ու որակով գործ անի մարդ։ Հաջողությունը գալիս է, երբ մարդ հաղթահարում է իր ալարկոտությունը. իմ իմացած ամենակարճ ճանապարհն է սա։ Բարի լույս»,- հրապարակումը մակագրել էր նա։