Շվեդիայում բացվել է զզվելի սննդի թանգարանի առաջին մշտական ցուցադրությունը

Այցելուները կկարողանան տեսնել, հոտ քաշել եւ համտեսել 80 ամենակասկածելի ուտեստները ողջ աշխարհից
զզվելի սնունդ

Անցած տարի շվեդական Մալմյո քաղաքում բացված զզվելի սննդի թանգարանն այժմ կունենա մշտական ցուցադրությունը Caroli առեւտրի կենտրոնում, հաղորդում է Europuls-ը: 

Այցելուները կկարողանան տեսնել, հոտ քաշել եւ համտեսել 80 ամենակասկածելի ուտեստները ողջ աշխարհից: Օրինակ՝ շվեդական աղի մատատուկ, շոտլանդական հագգիս (ոչխարի ստամոքս՝ լցոնված փորոտիքով եւ համեմունքներով), Սարդինիայից կասու մարցու (թարգմանաբար՝ «հոտած պանիր»)՝ պանրի տեսակ, որը հայտնի է իր մեջ պարունակվող պանրաճանճի թրթուրներով (պատկերված է նկարում):            

Թանգարանի ստեղծողները կարծում են, որ այցելուները հնարավորություն կունենան վերանայել «զզվելի սննդի» մասին իրենց պատկերացումները:

Ցուցադրությունը բացվել էր 2021թ. վերջին Մալմյո քաղաքում եւ բուռն հետաքրքրություն առաջացրել: Աշխատանքից 3 ամիս անց այն ողջ աշխարհում շրջագայության էր մեկնել:

Մեծահասակների համար տոմսի արժեքը 185 շվեդական կրոն է (17,6 եվրո), ուսանողների եւ թոշակառուների համար զեղչեր են գործում: