Տրանսգենդերներն ու տրանսֆիստիտներն անպատիժ գործելու հնարավորություն են ստանում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

10.000 ուսուցիչ կրճատվում են...
Բա սրանից էլ լավ ապացույց՞, որ երկիրը դատարկվում է: 
Հիմա ինչ վիճակագրական նկարչություն էլ բերեն, պարզ է չէ՞, որ իրականությունն այլ է: Երկիրը դատարկվում է թե ֆիզիկապես, և թե բարոյապես:
Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրվում ու ինքնապարգևատրվում են, շրջում են հպարտ ու անհոգ, և օձի սառնասրտությամբ հայտարարում են, որ 10.000 ուսուցիչ մեր երկրում ավելորդ է...
Փոխարենն անզուսպ, անթաքույց ու անպատիժ գործելու հնարավորություն են ստանում անգրագետները և, իհարկե՝ նորին գերազանցության տրանսգենդերներն ու տրանսֆիստիտները...
Էսօր ու՞մ է հետաքրքրում. մի 10.000 ուսուցիչ ավել, պակաս...
Կարևորը՝ մի քանիսն իրենց լավ զգան, շրջեն, թռչեն ու թռչկոտեն...
Երկիր ենք կորցնում, Հայեր...